Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Հավերժ Բորդյուժան

Հավերժ Բորդյուժան
27.12.2016 | 08:40

Դեկտեմբերի 27-ին Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ևս Հայաստանը չստանձնեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարությունը: Երկու ամիս առաջ երևանյան գագաթնաժողովում հարցը օրակարգից հանվեց և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ գլխավոր քարտուղարի փոփոխության հարցը քննարկվելու է Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովում: Բայց Պետերբուրգում ևս չստացվեց:

«Պայմանավորվել ենք, որ ապրիլին տեղի կունենա հավաքական անվտանգության հերթական նիստը, որտեղ ամբողջապես կդիտարկվի գլխավոր քարտուղարի հարցը: Այսօր հարցը չի դիտարկվել, քանի որ քվորում չկար: Դուք գիտեք, որ կազմակերպության անդամ երկրներից մեկի պատվիրակությունն այս աշխատանքային հանդիպումներին չէր մասնակցում»՝ հայտարարեց ՀԱՊԿ բազմամյա գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀԱՊԿ պետությունների ղեկավարները պայմանավորվել են, որ նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցը կքննարկեն կազմակերպության խորհրդի` ապրիլի նիստում:


Իսկ մինչ այդ՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկացրել էր, որ «Բելառուսի նախագահի բացակայությունը դեֆակտո չի խանգարի քննարկել ինտեգրման հետ կապված էական հարցերը»: «Բոլոր փաստաթղթերը, որոնք այսօր ստորագրվելու են, ավելի վաղ ամբողջությամբ համաձայնեցվել են մեր բելառուս գործընկերների հետ: Ստորագրված փաստաթղթերն այնուհետև կուղարկվեն Մինսկ, որ Ալեքսանդր Լուկաշենկոն կարողանա այնտեղ ստորագրել»: Եթե բելառուս գործընկերների հետ համաձայնեցվել են փաստաթղթերը, կարող էր համաձայնեցվել և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցը: Առավել ևս, որ Պեսկովը վստահություն էր հայտնել, որ Լուկաշենկոյի բացակայությունը չի անդրադառնա ԵԱՏՄ և ՀԱՊԿ վեհաժողովների օրակարգի վրա: Իսկ ո՞ւր էր Բատկան: Պեսկովը չէր պարզաբանել՝ Լուկաշենկոյի բացակայության պատճառների մասին պետք է խոսի բելառուսական կողմը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

«Ես կարծում եմ, որ մեր կողմից կոռեկտ չէր լինի խոսել պատճառների մասին, դա ամեն դեպքում պետք է անի Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը»,- ասել էր Պեսկովը լրագրողներին: Բատկան չէր եկել, բայց օգտագործել էր նույնիսկ Սև ծովի վրա ռուսական օդանավի կործանումը՝ քաղաքական միավորներ հավաքելու համար: Երեկ զոհերի հիշատակին սգո օր էր ոչ միայն Ռուսաստանում, այլև՝ Բելառուսում: ՈՒ անգամ Պեսկովը հայտարարել էր. «Դուք գիտեք, որ Բելառուսը եղել է, կա և շարունակում է մնալ մեր ամենամոտ դաշնակիցը, մենք Միութենական պետություն ունենք: Շատ ենք գնահատում այն փաստը, որ Բելառուսի ժողովուրդն այսօր սգում է ռուսների հետ: Սա շատ կարևոր է և ևս մեկ անգամ վկայում է մեր հարաբերությունների, մեր միության մակարդակի մասին»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ապրիլին Ալմազբեկ Աթամբաևի հերթն է՝ մեկ անգամ Նուրսուլթան Նազարբաևը, մեկ անգամ Ալեքսանդր Լուկաշենկոն արդեն «դասից փախել են», որ չհարցնեն, թե ինչ չեն ուզում: Հո չի կարող դասից փախչել Սերժ Սարգսյանը, կամ էլ՝ Վլադիմիր Պուտինը: Ասել է, չէ, Պեսկովը՝ հարաբերություններ կան, մակարդակ կա…
Երբ մեկ ամիս առաջ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնական այցով Ադրբեջանում էր ու Իլհամ Ալիևը նրան հոր անվան շքանշան էր շնորհում, հուզված Բատկան համբուրեց շքանշանն ու ասաց, որ վարձահատույց կլինի: Համարե՞նք, որ արդեն եղավ, թե՞ նոր «հատուցումներ» են լինելու: ՈՒ չի՞ ստացվում, որ ՀԱՊԿ չանդամ Ադրբեջանի ձայնը ՀԱՊԿ-ում ավելի լսելի է, քան՝ հիմնադիր անդամ Հայաստանի: Ի դեպ, Հայաստանի ներկայացուցչի ճանապարհը փակելու մի տարբերակ էլ կա՝ փոխել ՀԱՊԿ կանոնադրությունը և վերացնել ռոտացիան: Ինչու՞ ոչ: Ժողովրդավարությունը հետխորհրդային տարածքում ուրույն է ու ինքնուրույն:

Դիտվել է՝ 1994

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ